Շատ զվարճալի. գիրուկ բլոգերը կրկնօրինակել է ներքնազգեստ կրող սլացիկ Էմբեր Ռոուզին (ֆոտո)

13:18   10 ապրիլի, 2020

Ամերիկացի բլոգեր Սելեստա Բարբերը, որը հայտնի է հոլիվուդյան հայտնիների կերպարները նմանակելով, այս անգամ անդրադարձել է Էմբեր Ռոուզին։

Բլոգերի պորտֆոլիոյում Հոլիվուդի աստղերի կերպարների բազմաթիվ զվարճալի նմանակումներ կան։ Իսկ Էմբեր Ռոուզին կրկնօրինակելիս, նա, ինչպես եւ հերոսուհին, ներկայացել է լողազգեստով եւ արտասովոր դիմակ-բալակլավով։  

View this post on Instagram

A post shared by Celeste Barber (@celestebarber) on

Միայն թե նա սեւ գործված դիմակ է ընտրել՝ քթի հատվածում կտրվածքով։ «Ես քթերը նորաձեւություն եմ վերադարձնում»,- լուսանկարն այսպես է մակագրել Բարբերը։

View this post on Instagram

A post shared by Celeste Barber (@celestebarber) on

Սելեստայի ուշադրությունն արդեն իսկ բազմաթիվ անգամներ գրավել են հայտնի դերասաններ, երգչուհիներ եւ շոու-բիզնեսի ներկայացուցիչներ։ Վերջերս նրա «զոհերից» էին դարձել Victoria's Secret հայտնի ապրանքանիշի «հրեշտակներից» Ռոուզի Հանթինգթոն-Ուայթլին, ինչպես նաեւ Իրինա Շեյքը, Քիմ Քարդաշյանը եւ այլք։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Instagram, InStyle



© NEWS.am STYLE