Հոսպիտալացման հետեւանքները. Լեշչենկոն պատմել է կորոնավիրուսով հիվանդանալու հետեւանքով չար հարձակումների մասին. «МК»

12:39   10 ապրիլի, 2020

Երգիչ Լեւ Լեշչենկոն բողոքել է, որ կորոնավիրուսով վարակվելուց հետո ռուսական շոու-բիզնեսում «աղմկարարության համավարակ» է սկսվել, ինչի հետեւանքով իրեն սկսել են մեղադրել վարակի տարածման մեջ։ Այդ մասին արտիստը հայտնել է «MK»-ին տված հարցազրույցում։

Ռուս երաժիշտ Արկադի Ուկուպնիկը հայտարարել է, թե Լեշնեչկոն մարտի կեսեին «վարակել է» Նադեժդա Բաբկինային, գրում է պարբերականը։

«Ինչ անհեթեթություն է դուրս տալիս այդ Ուկուպնիկը, որ մարտի 19-ին՝ Բաբկինայի ծննդյան օրը, ես եղել եմ նրա տանը եւ վարակել նրան։ Ես նրան երեք ամիս չեմ տեսել»,- ասել է երգիչը՝ նշելով, որ իր շրջապատից ոչ ոք COVID-19-ով չի վարակվել։

«Հիվանդացել եմ ես, հնարավոր է: … Ես մինչ այժմ էլ չգիտեմ՝ ինչ է իրականում եղել։ Հստակ է, որ երկկողմանկի թոքաբորբ էր, իսկ պատճառն առայժմ այնքան էլ միանշանակ չէ»,- պարզաբանել է նա։

Արտիստի խոսքով՝ հիմա իրեն ամենից շատ հյուծում են «հարձակումներն ու հերյուրանքը»։ Լեշչենկոն ընդգծել է, որ անհանգստանում է բոլորի համար, ում հետ շփվել է վերջին շրջանում… նա նաեւ մատնանշել է, որ որոշներն իրենց սկսել են «նողկալի, զզվելի» արտահայտություններ թույլ տալ Նադեժդա Բաբկինայի հասցեին, որը հիմա պնեւմոնիա ունի եւ գտնվում է արհեստական կոմայի վիճակում։

Լուսանկարը՝ «ՌԻԱ Նովոստի»



© NEWS.am STYLE