«Երեկ ինձ մոտ հիստերիա էր…». Գուդկովն ու Սոբչակը պատահականորեն «այն աշխարհ են ուղարկել» Գաֆտին  

15:11   10 ապրիլի, 2020

Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը շոումեն Ալեքսանդր Գուդկովի հետ հարցազրույցի ընթացքում բարդ իրավիճակում է հայտնվել։ Ինչ-որ պահի կատակերգուն սկսել է դատողություններ անել մահվան նկատմամբ վերաբերմունքի մասին եւ չգիտես՝ ինչու «այն աշխարհ ուղարկել» դերասան Վալենտին Գաֆտին։

Գուդկովը չի հասկանում դրույթը, որը կարգադրում է «տառապել եւ չժպտալ այնտեղ, ուր չի կարելի»։ Կատակերգուի խոսքով՝ ինքն ու հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտը մարդիկ եմ, ում համար միշտ ծիծաղելի է։ «Նա չի կարողանում զսպել ծիծաղը, երբ հուշագրություններ է գրում, քանի որ չի կարող այդպիսի իրավիճակներում իրեն լուրջ զգալ։ Ենթադրենք՝ հեռացել է Գաֆտը…»,- նշել է նա։

Ասվածը Սոբչակի մոտ ոչ մի դատապարտող արձագանք չի առաջացրել։ Ընդ որում, 84-ամյա Վալենտին Իոսիֆովիչը ողջ է։ Հեռուստահաղորդավարուհու խոսքով՝ հարցազրույցի թողարկումից հետո «զայրալից հարցով» իրենց է զանգահարել Ուրգանտը։

«Ինչո՞ւ եք այն աշխարհ ուղարկել Գաֆտին եւ դեռ փորձել եք ինձ հանցակից դարձնել»,- նրա խոսքերը մեջբերել է հաղորդավարուհին։ «Երեկ ինձ մոտ ծիծաղի հիստերիա էր… Գուդկովը պարզապես պատմեց այդ դրամատիկ պատմությունը, բայց ես էլ խելացի դեմքով համաձայնում եմ։ Վալենտին Իոսիֆովիչ։ Շնորհակալություն, որ ողջ եք»,- գրել է նա եւ ներողություն խնդրել դերասանից։



© NEWS.am STYLE