«Յուրաքանչյուր օր դու ավելի ու ավելի հիասքանչ ես դառնում». Իջինը հիացրել է հետեւորդներին

17:46   10 ապրիլի, 2020

Ռուասատանաբնակ երգչուհի Իջինը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին բեժ գույնի շապիկ է կրում եւ ջինսե տաբատ։ Հագուստն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Իջինն արձակել է մազերը, իսկ արտահայտիչ շպարն ընդգծել է երգչուհու գեղեցկությունը։ Երգչուհու էջը ողողված է դրական մեկնաբանություններով. «Գեղեցկության մարմնացում», «յուրաքանչյուր օր դու ավելի ու ավելի հիասքանչ ես դառնում», «այնքան գեղեցիկ»։

Ավելի վաղ երգչուհին պատասխանել էր հետեւորդների հարցրերին, որոնցից մեկը երգչուհուց հետաքրքրվել էր, թե որն է նրա ամենասիրելի զգեստը, ինչին ի պատասխան Իջինը գրավիչ լուսանկար էր հրապարակել։ Կադրում Իջինն անկեղծ ու շքեղ զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա կազմվածքը։ Երգչուհին արձակել էր մազերը, վառ շպար ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել էին խոշոր աքսեսուարները՝ ականջօղեր ու մատանիներ։



© NEWS.am STYLE