Ոճային մայրիկ. Յուլյա Ֆինկի լուսանկարը

20:47   10 ապրիլի, 2020

Դերսանուհի Յուլյա Ֆինկը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ սվիտեր է կրում, ջինսե ժիլետ։ Դերասանուհին հավաքել է մազերը, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ արեւային ակնոց եւ խոշոր ականջօղ։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Յուլյան կրում էր կապույտ սվիտեր, զոլավոր, լայն տաբատ, վարդագույն երանգի վերարկու։ Դերասանուհու կերպարն ամբողջացնում էին բրոշն ու արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից նա գրել էր․ «Գարունն իր գույներն է թելադրում...»։



© NEWS.am STYLE