«Շնորհակալություն կենդանիների պաշտպանների սրա համար…». Գուֆը ոստիկանությունից լուսանկար է հրապարակել

19:11   10 ապրիլի, 2020

Ռեփեր Գուֆի (իսկական անունը՝ Ալեքսեյ Դոլմատով) վերաբերյալ ոստիկանություն 3700 հաղորդում է ներկայացվել։ Այս մասին նա հայտնել է Instagram-ի Stories բաժնում։

Гуф не собирается приносить извинения за свой поступок

Պատճառը սկանդալային դեպքն է, որը տեղի է ունեցել մեկ շաբաթ առաջ։ Գուֆը ուղիղ եթերում նկարահանել էր, թե ինչպես է իր գամփռը հարձակվել լաբրադորի վրա։ Ընդ որում, նա աջակցում էր իր շանն ու նրան հարձակման հրահրում։ Ավելի ուշ նա կրկին ուղիղ եթերում է եղել եւ հայտարարել, որ դրա համար ներողություն չի խնդրի։  

Տեղի ունեցածից հետո «Зооправо» հասարակական կազմակերպության կենդանիների պաշտպանները ցանկացել են պատժել Ալեքսել Դոլմատովին եւ նրան քրեական եւ վարչական պատասխանատվության ենթարկել։ Նրանք նաեւ պատրաստակամություն են հայտնել իրավաբանական օգնություն ցուցաբերել տուժած շան տերերին։

Гуфа вызвали в полицию после травли собак

«Շնորհակալություն կենդանիների պաշտպանների սրա համար… Ես նոր եմ վերադարձել ոստիկանության բաժանմունքից։ Կենդանիների պաշտպաններն իմ դեմ 3700 հայտարարություն են ներկայացրել»,- նշել է Գուֆը։ Նա կարծում է, որ հարձակումների համար առիթ չկա եւ շարունակում է հեգնել հրատապ թեման։



© NEWS.am STYLE