Հայտնի է կինեմատոգրաֆի գլխավոր չարագործը

22:31   10 ապրիլի, 2020

Ռոբերտ Դե Նիրոն գլխավորել է մեծագույն թվով չարագործ դերեր ունեցող դերասանների ցուցակը, գրում է The Independent-ը։

IMDb-ի տվյալներով guarantorloans.com կայքը կազմել է 500 դերասանների վարկանիշ, որոնք իրենց կարիերայի ընթացքում ֆիլմերում խաղացել են առավելագույն թվով բացասական կերպարներ: Առաջին տեղում է Ռոբերտ Դե Նիրոն։ Դերասանն էկրանին 19 անգամ հայտնվել է բացասական հերոսների կերպարով՝ դոն Վիտո Կորլեոնեից սկսած «Կնքահայր II» - ում, որի համար նա ստացել է «Օսկար», եւ վերջացրած «Գոտեմարտ» ֆիլմում կերտած Նիլ ՄակԿոլիի կերպարով։

Роберт Де Ниро сыграл наибольшее количество отрицательных ролей – рейтинг

Երկրորդ տեղում Պետեր Սթորմարեն է, որը որպես չարագործ է ներկայացել այնպիսի ֆիլմերում եւ սերիալներում, ինչպիսիք են «Ֆարգոն», «Մեծ Լեբովսկին» եւ «Վատ տղաները-2»: Նրա հաշվին կա 17 նման դեր։

Եռյակը եզրափակել է Ռոն Պերլմանը, որը 16 անգամ խաղացել է բացասական հերոսներ։ Նա մասնակցել է այնպիսի նախագծերի, ինչպիսիք են «Դրայվը», «Ոստիկանական ակադեմիան» եւ «Սեւազգեստ մարդիկ»։



© NEWS.am STYLE