Վոլոչկովան ինքնամեկուսացման ժամանակ դիետա է խորհուրդ է տվել

23:34   10 ապրիլի, 2020

Բալետի սկանդալային պարուհի Անաստասիա Վոլոչկովան Instagram-ի իր էջում պատմել է ինքնամեկուսացման ժամանակ ամենօրյա դիետայի մասին: Արտիստուհու խոսքով՝ ինքը փորձում է պահպանել ցածր կալորիականությամբ սննդակարգը։

Анастасия Волочкова полностью разделась и показала подписчикам ...

«Ես ուտում եմ հազարի թերթիկներ, խաշած ձու: Կամ բանջարեղենային շատ կծու ապուր եւ առանց աղի մի քիչ խաշած հավի միս», - խոստովանել է նա Instagram-ում՝ երկրպագուներին խորհուրդ տալով տանը նստած «չափից շատ չուտել», առանց շարժման քաշ չհավաքելու համար:

Ամռանը Վոլոչկովան ռուս աստղերին խորհուրդ էր տալիս «իրենց մարմինները կարգի բերել»։  Նա ենթադրել է, որ հայտնիները, որոնք քննադատում են իր անկեղծ լուսանկարները, պարզապես նախանձում են իր կազմվածքին։



© NEWS.am STYLE