Հայտնիներ, որոնք ծնվել են ապրիլի 10-ին (ֆոտո)

22:05   10 ապրիլի, 2020

Ապրիլի 10-ը միավորել է հոլիվոդյան մի քանի ատղերի, որոնք հենց այսօր են նշում իրենց ծննդյան տարեդարձը:

Ամերիկացի հայտնի դերասան եւ պրոդյուսեր Սթիվեն Սիգալը նշում է ծննդյան 68-ամյակը: Սիգալն արեւելյան մարտարվեստների վարպետ է, նա իր սպորտային կարիերան սկսել է Ճապոնիայում՝ դառնալով առաջին օտարերկրացին, որը երկրում սովորեցնում էր այկիդոյի վարպետություն:

Դերասանական կարիերան Սիգալը սկսել է 1988 թ-ին՝ նկարահանվելով «Օրենքից վեր»/Above The Law ֆիլմում:

Դերասանի մասնակցությամբ մյուս հայտնի ֆիլմերից են՝ «Պաշարման մեջ», «Մահվան հակառակ», «Հանուն արդարության», «Հայրենասերը», «Մաչետե» եւ այլն:

Սիգալը նաեւ կիթառ է նվագում եւ հասցրել է թողարկել երկու ալբոմ: Իր առաջին ալբոմի շուրջ դերասանն աշխատել է Սթիվի Ուանդերի եւ Թոնի Ռեբելի հետ:

«Փոքրիկ խաբեբաները»/Pretty Little Liars հեռուստասերիալի աստղ Շեյ Միթչելը նշում է ծննդյան 33-ամյակը:

Դեռահասության շրջանում ապագա աստղը զբաղվել է մոդելինգով: Դերասանական կարիերան Միտչելը սկսել է Տորոնտոյում: Դերասանուհու մասնակցությամբ առաջին սերիալը եղել է «Դեգրասի. հաջորդ սերունդը» դրաման, որից հետո նա առաջարկ է ստացել նկարահանվելու նաեւ գովազդային հոլովակներում:

Սակայն Էմիլի Ֆիլդսի դերը, որին նա մարմնավորել է «Փոքրիկ խաբեբաներ»-ում, առանձնահատուկ դեր է ունեցել դերասանուհու կյանքում: Սերիալը 4 ընկերուհիների մասին է, որոնք սպառնալից հաղորդագրություններ են ստանում ոմն «A» անունով օգտատերից: Այս պատմությունը հարուստ է ինչպես դետեկտիվ, անպես էլ դրամատիկ լուծումներով: Միտչելը շարունակելով դետեկտիվի շղթան` 2018-ին նկարահանվել է նաեւ Netflix-ի «Դու»/You հեռուստասերիալում:

Դերասանուհին հարաբերությունների մեջ է դերասան Մեթ Բաբելի հետ: Զույգի առաջնեկը ծնվել է 2019 թ-ին:

Հոլիվուդի ամենասիրուանտես աստղերից մեկը՝ բրիտանացի դերասան Ալեքս Պետիֆերը նշում է ծննդյան 30-ամյակը:

Դերասանին հայտնիություն է բերել Stormnreaker կինոնկարը: Նրա մասնակցությամբ առավել հիթային ֆիլմերից են՝ «Ես 4-րդն եմ» եւ «Սարսափելի գեղեցիկ»:

8 տարեկան հասակում Պետիֆերը Նյու Յորքի խանութներից մեկում պատահական հանդիպում է ունեցել դիզայներ Ռալֆ Լորենի հետ, որի շնորհիվ էլ սկսել է մոդելային կարիերան: Սակայն միայն գեղեցիկ լուսանկարվելը Ալեքսի համար չէր: Ավելի ուշ նա հասկանում է, որ ցանկանում է նկարահանվել ֆիլմերում, որոնց հրապարակից սովորաբար դուրս էր գալիս նոր հարաբերություններով:

Օրինակ՝ 2007 թ-ին նա սիրավեպ ուներ Էմմա Ռոբերթսի հետ, որը «Չարաճճին»/Wildchild ֆիլմի իր խաղընկերուհին էր, իսկ «Ես 4-րդն եմ» ֆիլմի նկարահանումներից հետո հայտնի դարձավ նաեւ մյուս խաղընկերուհու՝ Դիանա Արգոնի հետ նրա սիրավեպի մասին:

2012 թ-ին դերասանը հանդիպում էր «Սուպեր Մայք» ֆիլմի խաղընկերուհու՝ Ռայլի Կիոյի հետ, իսկ 2019-ին հայտնի դարձավ, որ նա նշանվել է գերմանացի մոդել Թոնի Գարնի հետ:

Լուսանկարները՝ Սթիվեն Սիգալի, Շեյ Միտչելի եւ Ալեքս Պետիֆերի ֆեյսբուքյան էջերից



© NEWS.am STYLE