Թթխմորով կեքս Զատիկին ընդառաջ

16:36   11 ապրիլի, 2020

Ձեզ ենք ներկայացնում հիանալի կեքսի բաղադրատոմս։ Նուշով ու չամիչով այս համեղ թխվածքը կարելի է ոչ միայն Զատիկին պատրաստել, այլեւ մյուս տոների ժամանակ: Դրա բույրն ու անկրկնելի համը ոչ ոքի անտարբեր չեն թողնի։

Խմորի համար

200 գրամ 30% յուղայնությամբ սերուցք;

200 գրամ կարագ կամ մարգարին;

500 գրամ ցորենի ալյուր;

1 տուփ չոր թթխմոր;

150 գրամ շաքարավազ;

1 տուփ վանիլային շաքար;

6 կաթիլ կիտրոնի հյութ;

մի պտղունց աղ;

4 ձու;

150 գրամ մուգ չամիչ;

150 գրամ այլ չամիչ;

100 գրամ մանրացրած նուշ։

Զարդարելու համար անհրաժեշտ է շաքարի փոշի:

Պատրաստման եղանակը

Սերուցքը տաքացնել կաթսայի մեջ, վրան լցնել մարգարինը կամ կարագը: Ալյուրը լցնել խորը տարայի մեջ եւ թթխմորի հետ լավ խառնել: Ավելացնել մյուս բաղադրիչները, սերուցքա-կարագային խառնուրդը՝ բացի նուշից ու չամիչից:

Այս ամենը հարիչով 5 րոպե լավ հարել. սկզբում թույլ, հետո՝ առավելագույն արագությամբ, մինչեւ հարթ խմոր ստացվի: Ավելացնել չամիչն ու նուշը:

Խմորը դնել տաք տեղում, որպեսզի հասունանա: Այն պետք է զգալիորեն մեծանա: Եվս մեկ անգամ խմորը հարիչով հարել առավելագույն արագությամբ, ձեւամանի մեջ կարագ քսել, խմորը դնել մեջը եւ կրկին թողնել հանգստանա:

Թխել 60 րոպե, 180 աստիճան տաքացրած էլեկտրական ջեռոցում: Թխվելուց հետո կեքսը 10 րոպե թողնել ձեւամանում, այնուհետեւ դնել ափսեի վրա: Սառչելուց հետո վրան շաքարի փոշի լցնել ու մատուցել։

Ի գիտություն. չամիչի ու նուշի փոխարեն կարելի է 100 գրամ չորացրած բալ օգտագործել, 200 գրամ խոշոր կտրատաշ ծիրանի չիր եւ 50 գրամ բոված պիստակ։ Կեքսի ձեւամանի փոխարեն կարելի է կուլիչի ձեւաման օգտագործել։

Նյութը՝ liza.ua կայքի



© NEWS.am STYLE