«Թագագարուն...»․ Մկրտիչ Արզումանյանի զվարճալ լուսանկարը

11:36   11 ապրիլի, 2020

Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը չի դադարում ուրախացնել երկրպագուներին։ Նա միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին եւ իր հրապարակումներով ժպիտ պարգեւում հետեւորդներին ու երկրպագուներին։

Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է զվարճալի կերպարում։ Հրապարակմանը կից սիրված դերասանը գրել է․ «Թագագարուն...»։ Գրառումը Մկրտիչ Արզումանյանի հետեւորդներին անտարբեր չի թողել։ Նրանք ակտիվ արձագանքել են։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Մկրտիչ Արզումանյանը ներկայացել էր «բանտարկյալի» կերպարում։ Կադրում դերասանը դեմքի խեղճ արտահայտությամբ էր, ձեռքերով բռնել էր ճաղերից։ Հրապարակմանը կից սիրված դերասանը գրել էր․ «Ռուբինյանց փողոցի բանտարկյալը»։ 

Գլխավոր լուսանկարը՝ @nara__karapetyan



© NEWS.am STYLE