Որտե՞ղ է բնակվում Ջենիֆեր Լոպեսը եւ ի՞նչ արժեն նրա առանձնատները

23:03   10 ապրիլի, 2020

Ջենիֆեր Լոպեսն աշխարհի ամենաբարձր վարձատրվող երգչուհիներից է։ Ըստ Forbes-ի տվյալների՝ երգչուհին 2019 թվականին վաստակել է 42 մլն դոլար։

Հենց նույն ժամանակ էլ  Ջենիֆերը եւ իր փեսացուն Ալեք Ռոդրիգեսը Մալիբուում գնել են դերասան Ջերեմի Պիվենի 6.6 մլն դոլարանոց տունը, որը Ռոդրիգեսը ամբողջովին վերանորոգել է։

Ի դեպ, Ջենիֆեր Լոպեսը բազմամիլիոնանոց տներ ունի նաեւ Բել Էյրում, Մանհեթենում եւ Հեմփթոնում։

Երգչուհու ամենամեծ ունեցվածքը Բել Էյրի իր առանձնատունն է։ 13.932 մ2 ակերեոսով տունն ունի 7 ննջասենյակ եւ 13 լոգարան։ Ջենիվերն այն գնել է 2016 թվականին։

Ներկայումս Ջենիֆերը վաճառում է իր Մանհեթենի տունը, որի սկսբնական արժեքը 26.95 մլն դոլար էր, սակայն 2019-ի մարտին երգչուհին իջեցրեց տան գինը մինչեւ 24.99 մլն դոլար։

Ջենիֆեր Լոպեսն ու իր փեսացուն՝ բեյսբոլի աստց Ալեքս Ռոդրիգեսը սիրում են շքեղ առանձնատներ, սակայն իրենց ճաշակը տարբեր է, երբ խոսքը վերաբերվում է ինտերյերին։

Անցյալ  տարի Էլենի հետ հարցազրույցի ժամանակ Լոպեսը խստովանել է, որ Ալեքսը ավելի շատ  ժամանակակից ինտերիերի կողմնակից է, օրինակ նախընտրում է քարեր եւ մարմարներ։



© NEWS.am STYLE