Սպորտային կոստյում, վառ շպար․ Լիլի Մորտոյի նոր հրապարակումը

10:47   11 ապրիլի, 2020

Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն չի վախենում քննադատություններից ու իր մասին բացասական մեկնաբանություններից, ընդհակառակը՝ նա գրեթե ամեն օր միկրոբլոգի իր էջի կրքոտ լուսանկարների շարքը համալրում է նորերով` ցուցադրելով մարմնի փարթամ եւ անթերի կառուցվածքը:

View this post on Instagram

A post shared by LILI.MORTO OFFICIAL (@lili.morto.official) on

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լիլի Մորտոն ներկայացել է սպորտային կերպարում։ Նա կրում է բաց մանուշակագույն երանգի հագուստ․ տաբատ, բլուզ։ Նա հավաքել է շեկ վարսերը, ընդգծված ու վառ շպարով է։ Հրապարակմանը կից Լիլին հետեւորդներին հարց է ուղղել՝ գրելով․ «Ինչո՞վ եք զբաղված»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում Լիլին սիրելիի հետ էր։ Զույգը մեղմ գրկախառնված էր։ Լիլին գրավիչ կերպար էր ընտրել. նա կապույտ, կարճ զգեստ էր կրում, որն ընդգծում էր կազմվածքը։ Կերպարն ամբողջացնում էին սեւ բարձրակրունկ կոշիկները։ Լիլին վառ շպար էր ընտրել, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Կյանքը գեղեցիկ է։ Սիրում եմ քեզ, իմ տղամարդ»։   



© NEWS.am STYLE