Կորոնավիրուսի պատճառով ԱՄՆ-ում չեղյալ է հայտարարվել Burning Man փառատոնը. The Burning Man Journal

15:07   11 ապրիլի, 2020

Կորոնավիրուսի տարածման հետ կապված ստեղծված իրավիճակի պատճառով ԱՄՆ-ում չեղյալ է հայտարարվել Burning Man երաժշտության եւ արվեստի ամենամյա փառատոնը: Այս մասին հայտնել են շոուի կազմակերպիչները։

«Մենք բարդ որոշում ենք կայացրել․ 2020 թվականին չկառուցել Black Rock City-ն», - ասված է հաղորդագրության մեջ:

Կազմակերպիչները նաեւ հայտնել են, որ կվերադարձնեն ավելի վաղ ձեռք բերված տոմսերի գումարը: Նրանք նաեւ կոչ են արել միջոցների մի մասը նվիրաբերել  Burning Man նախագծին աջակցելու համար։

Burning Man փառատոնը տեղի է ունենում ամեն տարի Բլեք Ռոք անապատում։ Այն սկսվում է օգոստոսի վերջին երկուշաբթի օրը եւ ավարտվում սեպտեմբերի առաջին երկուշաբթի օրը: Միջոցառման ավարտին այրվում է մարդու հսկայական արձանը։



© NEWS.am STYLE