15:41 11 ապրիլի, 2020Երիտասարդ դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային ու հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում տեղադրված լուսանկարում Մարիամը ներկայացել է մուգ կապույտ երանգի կոստյումով, սպիտակ շապիկով։ Դերասանուհին նախապատվություն է տվել նուրբ, բայց ընդգծված շպարին։ Նրա վարսերը գեղեցիկ հավաքված են հետ։ Հրապարակմանը կից Մարիամը հարց է ուղղել հետեւորդներին, ինչն նաեւ պատասխանել է ինքը։ Դերասանուհին կադրին կից գրել է․ «Ե՞րբ է Ձեր ծննդյան օրը: Ես կարոտել եմ ամառը: Իրականում արեւի մարդ եմ: Չեմ ասի թե արեւ եմ (բնավորությամբ էլի), բայց սիրում եմ ջերմություն, տաքություն: Ինձ համար ամառն ու արեւը հոմանիշներն են։ Հուսամ կվայելենք այս ամառը, մոռանալով այն բացասական ու տխուր դեպքերը որոնք ներկայումս տեղի են ունենում։ Հ.գ աաաա մոռացա նշել իմ ծնունդը նույնպես ամռանն է (Հունիսի 8-ին)»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղադրված լուսանկարում Մարիամն ամբողջությամբ սեւ հագուստ էր կրում՝ շապիկ, պիջակ, լայնեզր գլխարկ։ Դերասանուհին նուրբ շպաով էր։ «1/2. Հ.գ ես ինձ միշտ լուրջ եմ հավանում»,- հրապարակումն այսպես էր մակագրված։