17:54 11 ապրիլի, 2020Երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր առօրյա ու ոճային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրում երիտասարդ ու համարձակ դերասանուհին կրում է սեւ գույնի թափանցիկ բլուզ, մախրագույն, վանդակավոր տաբատ, սեւ կիսաերկարաճիտներ։ Նա հավաքել է վարսերը, իսկ կարմիր շրթները համալրել է կերպարը։ Հրապարակմանը կից Շողերը կատարել է հետեւյալ գրառումը․ «Տանը լավա՝ անգամ կոշիկներով»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը երկար, վանդակավոր վերարկու էր կրում։ Շողերն այն համադրել էր սեւ երկարաճիտների հետ։ Նա հավաքել էր մազերը, արտահայտիչ շպար ընտրել։