«Հրավիրել էր ընթրիքի»․ Անուշիկ Ալավերդյանի եւ ամուսնու ջերմ լուսանկարը

19:49   11 ապրիլի, 2020

Երգչուհի Անուշիկ Ալավեդրյանը նոր, ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է ամուսնու հետ։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրում երգչուհին կրում է կանաչ երանգի, խորը դեկոլտեով, երկարափեշ երեկոյան զգեստ։ Նա արձակել է երկար վարսերը, առանց շպարի է։ Ամուսիններն իրենց ձեռքերում պահում են գինու բաժակներ եւ գինի։ Ընտանեկան ջերմ հրապարակմանը կից Անուշիկ Ալավերդյանը կատարել է հետեւյալ գրառումը․  «Հրավիրել էր ընթրիքի հյուրասենյակում»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրում երգչուհին կրում էր սպորտային հագուստ․ բաց երանգի շապիկ, ջինսե վերնաշապիկ։ Նա հավաքել էր մազերի մի մասը, առանց շպարի էր։ Հրապարակմանը կից երգչուհին գրել էր․ «Մայան քնեց։ Անցա կինո նայելու»։



© NEWS.am STYLE