14:12 10 օգոստոսի, 201327-ամյա ռուսաստանյան սուպեր-մոդել Իրինա Շեյքը մի շարք այլ հայտնի մոդելների հետ մասնակցել է de Grisogono ոսկերչական տան նախագահ Ֆավազ Գրուոզիի ծննդյան օրվա առթիվ կազմակերպված երեկույթին:

Միլիարդատերը հավաքել է իր ընկերներին իտալական Սարդինիա կղզի ամենաճոխ ռեստորաններից մեկում օգոստոսի 8-ին՝ ուշ գիշերով:

Ինչպես վկայում են մոդելի Instagram-ում տեղադրվածլուսանկարները, Իրինան հիանալի ժամանակ է անցկացրել Billionaire Club գիշերային ակումբում:

Իրինան հայտնվել է միջացառմանը մարմնի ուրվագծերն ընդգծող, լայն թեւերով Givenchy սպիտակ շրջազգեստով, որի արժեքը կազմում 1,5 հազար ֆունտ սթերլինգ եւ դիմափոշու գույնի Christian Louboutin կոշիկները հագին:

Մոդելը երեկույթն այցելել է առանց ընկերոջ՝ մադրիդյան «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի, շնորհավորել է Գրուոզիին, համբուրել է նրա այտերը եւ մեկ գավաթ շամպայն ըմպել նրա պատվին:
Այժմ մոդելը վերադարձել է Ռուսաստան եւ հյուրընկալվել է իր 88-ամյա տատիկի մոտ՝ Սիբայ ավանում: