«Գեղեցկուհի»․ Ադրիանա Գալստյանի նոր հրապարակումը

21:37   11 ապրիլի, 2020

Երիտասարդ դերասանուհի Ադրիանա Գալստյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է նուրբ ու հմայիչ կերպարում։

Instagram-յան էջում հրապարակված կադրում Ադրիանան կրում է մոխրագույն բլուզ, ճերմակ վերնաշապիկ։ Նա արձակել է վարսերը, նուրբ ու ընդգծված շպար նախընտրել։ Հրապարակմանը կից Ադրիանան գրառում չի կատարել, սակայն նրա հետեւորդները բավականին ակտիվ են գտնվել եւ բազում հաճոյախոսություններ են ուղղել նրան՝ գրելով․ «Գեղեցկուհի»,«Հրաշք», «Շատ սիրուն», «Նուրբ աղջիկ»։

Օրեր առաջ Ադրիանան պատասխանել էր հետեւորդների հարցերին, որոնք նրան բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել։ Հետեւորդներից մեկի գրառմանն ի պատասխան Ադրիանան լուսանկար էր հրապարակել, որում սպիտակ զգեստ էր կրում։ Այն ընդգծում էր դերասանուհու գեղեցիկ կազմվածքը։



© NEWS.am STYLE