Նադեժդա Բաբկինայի ներկայացուցիչը հայտնել է նրա վիճակի դրական դինամիկայի մասին

22:13   11 ապրիլի, 2020

ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ, «Ռուսական երգ» թատրոնի ղեկավար Նադեժդա Բաբկինայի առողջական վիճակի դինամիկան դրական է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով երգչուհու ներկայացուցիչ, թատրոնի գործադիր տնօրեն Անտոն Սոբյանինին:

«Դինամիկան դրական է, տա Աստված, ամեն ինչ լավ լինի», — ասել է նա:

Բաբկինան թոքաբորբով հոսպիտալացվել էր ապրիլի 1-ին։ Նրան մտցրել են դեղորայքային կոմայի մեջ եւ միացրել թոքերի արհեստական օդափոխության ապարատին ։  Ապրիլի 9-ին դերասանուհուն տեղափոխել են մեկուսացված վերակենդանացման բաժին։

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE