«Դու անիրական ես»․ Հեյլի Բիբերն ամուսնու համար կերպարանք է ընդունել լոգարանում

12:16   12 ապրիլի, 2020

Հեյլի Բիբերն ու Ջասթին Բիբերը չեն ձանձրանում ինքնամեկուսացման ժամանակ։ Մոդելը մասնակցել է ամուսնու՝ Ջասթինի կողմից կազմակերպված ֆոտոշարքին եւ դարձել կնոջ «կրքոտ» լուսանկարների հեղինակը։

Հեյլին հայտնվել է լոգարանում․ որոշ լուսանկարներում նա պատկերված է եղել վանդակավոր վերնաշապիկով, իսկ մյուսներում՝ ամբողջությամբ մերկ:

Երաժշտի կինը մազերը հավաքել է եւ հրաժարվել դիմահարդարումից։  Լուսանկարում նա կարծես մերկ է, բայց ոչինչ չի երեւում. ամուսինները որոշել են պահպանել թեթեւ էրոտիկայի եւ գռեհիկության միջեւ նուրբ սահմանը:

Եզրափակիչ լուսանկարում մոդելը հագուստով է եւ դա արդեն դիմանկարային լուսանկար է։ Ջասթինը նրա դեմքը լուսանկարել է խոշոր պլանով: Ճիշտ է, մերկ ծնկները շեղում են աչքերից եւ դեմքի իդեալական հատկանիշներից: Ընդհանուր առմամբ, ամեն ինչ գեղեցիկ է եւ պարկեշտ։

«Դու անիրական ես», «Գեղեցկուհի», «Հրեշտակ», «Կարելի է անվերջ նայել», — Instagram-ում գրել են Բիբերի հետեւորդները:



© NEWS.am STYLE