«Ծնունդս շնորհավոր»․ Էմմին ծնողների, ամուսնու եւ երեխաների հետ հուզիչ տեսանյութ է հրապարակել

15:36   12 ապրիլի, 2020

Տաղանդավոր, երիտասարդ երգչուհի Էմմին, ով ամուսնությունից հետո տեղափոխվել եւ ընտանիքի հետ բնակվում է Լոս Անջելեսում, միկրոբլոգի իր էջում վերսկսել է իր ակտիվությունը։ Նա իր էջի հետեւորդներին, ինչպես նաեւ երկրպագուներին հրապարակումների միջոցով տեղեկացնում է աշխատանքային գործունեության, պատմում է երեխաների ժամանցի մասին, կիսվում՝ իր զգացմունքներով։

View this post on Instagram

A post shared by Emmy (@emmybejanyan) on

Instagram-յան էջում երգչուհին նոր տեսանյութ է հրապարակել, որը պատրաստված է ծնողների, ամուսնու, երեխաների հետ արված լուսանկարներից։ Հուզիչ, ընտանեկան հրապարակմանը կից Էմմին գրել է․ «Շնորհավոր ծնունդս»։ 

Հետեւորդներն ու երկրպագուները շնորհավորել են երգչուհուն եւ բազմաթիվ մաղթանքներ հղել նրան։



© NEWS.am STYLE