Ճերմակ հանդերձանք, մոմեր․ Արմինկայի նոր լուսանկարը՝ եկեղեցուց

17:33   12 ապրիլի, 2020

Երգչուհի Արմինկան, որը տեւական ժամանակ է՝ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, նոր լուսանկարներ է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարներում Արմինկան կրում է սպիտակ երանգի կոստյում։ Նա առանց շպարի է, հավաքել է վարսերը։ Երգչուհու կերպարը համալրել են գլխաշորն ու կրծքազարդը։ Հրապարակմանը կից ոճային երգչուհին գրել է․ «Քրիստոս Յարեաւ ի Մեռելոց»։ Ինչին ի պատասխան հետեւորդները միաբերան գրել են․ «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»։

Ավելի վաղ երգչուհին ցույց էր տվել նոր սանրվածքը։ Հրապարակված կադրերում Արմինկան սեւ բլուզ էր կրում։ Նա արձակել էր մազերն ու արեւային ակնոց ընտրել։ «Երբ երկար մտածում ես՝ անե՞լ, թե՞ չանել, վերջապես անում ես, ու հետո մտածում՝ իսկ արժե՞ր անել»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE