Ամառային հագուստ, լայնեզր գլխարկ․ Աննա Դովլաթյանը՝ լողափնյա կերպարում

23:33   12 ապրիլի, 2020

Դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային ոճային ու նուրբ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Աննան կրում է սպիտակ երանգի տոպ եւ երկարափեշ կիսաշրջազգեստ։ Դերասանուհին արձակել է վարսերը, նվազագույն շպար ընտրել։ Աննայի կերպարն ամբողջացնում են լայնեզր գլխարկն ու աքսեսուարները։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան բաց գույնի բլուզ էր կրում։ Նա հավաքել էր մազերն ու արտահայտիչ շպարին նախապատվություն տվել։ Երգչուհին գրկել էր շանը, լուսանկարը մեկնաբանված չէր։ Փոխարենը հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ անել բալիկի սպասող երգչուհուն. «Գեղեցկուհի», «հիասքանչ»։



© NEWS.am STYLE