19:43 13 ապրիլի, 2020Դերասանուհի Յուլյա Ֆինկն ընտանեկան լուսանկարներ է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում ոճային դերասանուհին պատկերված է ամուսնու՝ Արտյոմ Կարապետյանի ու զույգ որդիների հետ։ Ընտանեկան լուսանկարներն արվել են զբոսանքի ընթացքում։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ ու բարեմաղթանքներ են գրել գեղեցիկ ընտանիքին։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Յուլյան կրում էր կապույտ սվիտեր, զոլավոր, լայն տաբատ, վարդագույն երանգի վերարկու։ Դերասանուհու կերպարն ամբողջացնում էին բրոշն ու արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից նա գրել էր․ «Գարունն իր գույներն է թելադրում...»։