«Սիրում եմ քեզ». Dior-ի «հայկական ուղերձը» երկրպագուներին

15:58   13 ապրիլի, 2020

Ապրիլի վերջին թողարկվել է «Vogue Italia» ամսագրի համարն՝ ամբողջությամբ սպիտակ շապիկով։ Դա հրատարակիչների արձագանքն էր երկրում տիրող իրավիճակին եւ աշխարհում կորոնավիրուսի համավարակին։

Впервые в истории журнал Vogue выйдет с пустой обложкой: Явления ...

Համարի պատրաստմանը մասնակցություն են ունեցել նորաձեւության աշխարհի հայտնիների՝ Dior-ի ստեղծագործական տնօրեն Մարիա Գրացիա Կյուրին, Միուչա Պրադան, Valentino-ի ստեղծագործական տնօրեն Պյերպաոլո Պիչոլին, Gucci-ի ստեղծագործական տնօրեն Ալեսանդրո Միկելեն եւ այլք։ Դիզայներները ամսագրի էջերում «ուղերձներ» են հրապարակել, որոնք այս բարդ շրջանում աջակցում են երկրպագուներին ամբողջ աշխարհում։

Նկարների շարքը բացում է Մարիա Գրացիա Կյուրիի աշխատանքը, որը հագուստի էսքիզ է պատկերել աշխարհի բոլոր լեզուներով սիրո խոստովանությամբ, որոնց շարքում է նաեւ հայերենով արտահայտությունը՝ «Սիրում եմ քեզ»։

«Սերն ունիվերսալ է, ինչպես եւ բոլոր լեզուները, որոնցով խոսում են Dior-ի ստուդիայում։ Ամենալավ ժամանակն է հիշելու համար՝ մենք բոլորս մի աշխարհի ենք պատկանում»,- ընթերցողներին է դիմել ապրանքանիշի ստեղծագործական տնօրենը։



© NEWS.am STYLE