Փայլուն հագուստ, նվազագույն շպար. Արմինկայի լուսանկարը

17:13   13 ապրիլի, 2020

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է բնակվում, փայլուն հագուստ է կրում։ Նա նվազագույն շպարով է, արձակել է մազերը։ Երգչուհու կերպարն ամբողջացրել է նուրբ աքսեսուարը՝ վզնոցը։ «Մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը թող նոր սկիզբ, լույս, խաղաղություն ու հույս բերի։ Շնորհավոր Սուրբ Զատիկ»,- գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարներում Արմինկան սպիտակ կոստյում էր կրում։ Նա առանց շպարի էր, հավաքել էր վարսերը։ Երգչուհու կերպարն ամբողջացրել էին գլխաշորն ու կրծքազարդը։ Հրապարակմանը կից ոճային երգչուհին գրել էր․ «Քրիստոս Յարեաւ ի Մեռելոց»։



© NEWS.am STYLE