12:59 14 ապրիլի, 2020Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են Իսպանիայում. երգչուհին վերջին շրջանում այնտեղ է գտնվում։ Ոճային երգչուհին սեւ զգեստ է կրում, նույն գույնի երկարաճիտ կոշիկներ։ Աստղիկ Սաֆարյանը հավաքել է մազերը, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ ակնոց եւ խոշոր ականջօղեր։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ արել Աստղիկին. «Շատ սիրուն ես»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Աստղիկը կրում էր ջինսե տաբատ, զոլավոր վերնաշապիկ, կարմիր երանգի սպարտային կոշիկներ։ Երգչուհին հավաքել էր վարսերը, քնքուշ շպարով էր։ Նրա կերպարն ամբողջացնում էին ոճային ակնոցն ու մեծ ականջօղերը։
Գլխավոր լուսանկարը՝ @gorrobertovich