PETA կենդանիների պաշտպանության կազմակերպությունը գնել է Burberry-ի, Ralph Lauren-ի եւ Guess-ի բաժնետոմսերը

23:11   13 ապրիլի, 2020

PETA (People for the Ethical Treatment of Animals՝ «Մարդիկ՝ հանուն կենդանիների նկատմամբ էթիկական վերաբերմունքի») կենդանիների պաշտպանության կազմակերպությանը գնել է 20 ընկերության բաժնետոմս, այդ թվում Kering կոնգլոմերատինն եւ Burberry, Ralph Lauren եւ Guess ապրանքանիշերինը։ Գործարքների արժեքը եւ PETA-ի գնած բաժնետոմսերի քանակը չի նշվում։ Կազմակերպությունն այդ կերպ մտադիր է «նորաձեւության ապրանքանիշերին ստիպել դադարել օգտագործել բուրդ, անգորա եւ քիշմիր»։

Ֆրանսիայում PETA-ի կորպորատիվ ներկայացուցչության ղեկավար Մաթիլդա Դորբեսանը նշել է, որ բաժնետերի կարգավիճակն ասոցիացիային թույլ կտա ընկերությունների ու ապրանքանիշերի ավելի մեծ խմբերի դրդել անցում կատարել էկոլոգիական նյութերի։

PETA-ն արդեն իսկ ապրանքանիշերի բաժնետոմսեր է գնել՝ ընկերությունների ներսում որոշումների կայացմանն ազդեցություն ունենալու համար։ Կազմակերպությունը Urban Outfitters-ի, Under Armor-ի, Deckers Outdoor Corporation-ի (մայր կազմակերպությունն՝ Ugg) եւ Capri Holdings-ի բաժնետեր է, որի կազմում են Michael Kors, Jimmy Choo եւ Versace ապրանքանիշերը։

Աղբյուրը՝ Blueprint



© NEWS.am STYLE