17:26 10 օգոստոսի, 2013
«ՎԻԱ Գրա» երգչախմբի նախկին մեներգչուհի Սանթա Դիմոփուլոսը ոչ միայն մարզասրահում պարապել է սիրում, այլ նաեւ չափազանց գնահատում է զվարճանքները:
Երգչուհին երբեք չի բացակայում հայտնի դեմքերով լի աղմկոտ երեկույթներից, բացի այդ նա ընկերություն է անում ԱՊՀ հանրահայտ երեկույթների սիրահար Թիմաթիի հետ:
Ինչպես հաղորդում է showbiz.delfi.ua-ը, իր ընկերուհիների հետ Մոնաքոյում հանգիստը վայելելու ժամանակ Սանթան երեկույթներից մեկում Սանթան հանդիպել է Թիմաթիին եւ գերմանացի թոփ-մոդել Հայդի Քլումի նախկին ամուսնուն՝ հանրահայտ երգիչ Սիլին:
Աղջիկը նույն րոպեին նկարահանվել է իր ծանոթների հետ եւ լուսանկարը սոցցանցում տեղադրել:
«Ինչ-որ փախստական է պոչիցս կպել», - կատակով մեկնաբանել է երգչուհին լուսանկարը: