11:57 14 ապրիլի, 2020Ռուասատանաբնակ երգչուհի Իջինը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ վերնաշապիկ է կրում, սեւ կորսետ։ Նա հավաքել է մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել է վզնոցը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել երգչուհուն. «Գեղեցիկ», «շքեղ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին բեժ գույնի շապիկ էր կրում եւ ջինսե տաբատ։ Հագուստն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Իջինն արձակել էր մազերը, իսկ արտահայտիչ շպարն ընդգծել էր երգչուհու գեղեցկությունը։ Երգչուհու էջը ողողված էր դրական մեկնաբանություններով. «Գեղեցկության մարմնացում», «յուրաքանչյուր օր դու ավելի ու ավելի հիասքանչ ես դառնում», «այնքան գեղեցիկ»։