13:51 14 ապրիլի, 2020Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելոբվ իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին ջինսե շրջազգեստ է կրում, հետաքրքիր պրինտով շապիկ։ Լիան հավաքել է մազերն ու գեղեցիկ շպար ընտրել։ «Իմ «Սիրուն», «Գունավոր», «Առողջ», «Գարնանային» նախաճաշը»,- մեկնաբանությունների հատվածում գրել է նա։
Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին նավի վրա։ Դերասանուհին տոպ էր կրում, արձակել էր մազերն ու նուրբ աքսեսուարներ՝ ականջօղեր ընտրել։ «Այն, ինչ հաճախ զգում է սիրտը, բառերն անզոր են արտահայտելու: Ճշմարիտ ու կատարյալ սիրո դեմ բոլոր գործարկվող միջոցներն անզոր են, և եթե նույնիսկ փորձենք բնութագրել, բացատրել սիրո ցանկացած դրսևորում, ապա ավելի շուտ կլռենք: Իսկ եթե փորձենք սահմանել, ապա լավագույն պատասխանը, որ պիտի տանք, հետևյալն է՝ Աստված սեր է: Իրական սերը վեր է մարդկային բոլոր պատկերացումներից, այնքան վեհ ու վսեմ, որ չունի սկիզբ ու ավարտ, խորհուրդ է խորին, անհաս ու ամբողջովին ո՛չ ընկալելի, որ Աստված է:
View this post on Instagram
Մարդիկ պահանջում են սեր սիրո դիմաց՝ չգիտակցելով, որ ողջ երջանկությունը հենց սիրելու, տալու, նվիրվելու, ծառայելու մեջ է, եւ որ շատ հաճախ պետք է ներդնել ժամանակ, հոգատարություն, սիրով առլեցուն խոսք կամ ուղղակի ֆիզիկական ներկայություն բոլոր նրանց կողքին, որոնք կարիքի մեջ են, որոնք հոգեւոր պայքարի մեջ են, որոնք դեռեւս չեն ճաշակել Աստծո սերը, որոնց համար պետք է իջնել, նրանց էլ քեզ հետ բարձրացնելու համար, իջնել, բայց երբեք չմնալ այնտեղ, եթե մարդն ինքը չի ուզում բարձրանալ, ում համար բոլորովին անարժեք է սիրո այդ տեսակ անվեհերությունը: Տեր Համբարձում..»,- մեկնաբանությունների հատվածում մեջբերել է նա։