Թափանցիկ զգեստ, խոշոր մատանիներ. Քայլի Ջենների գայթակղիչ կերպարը

19:47   14 ապրիլի, 2020

Քիմ Քարդաշյանի կրստեր քույրը՝ Քայլի Ջենները, որն արդեն երկրոդ տարին շարունակ գլխավորում է «Forbes»-ի՝ ամենաերիտասարդ միլիարդատերերի ցանկը, հերթական անգամ երկրապագուներին ուրախացրել է անկեղծ կերպարով։

Kylie Cosmetics ապրանքանիշի հիմնադիրը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ամբողջովին թափանցիկ զգեստ է կրում, ձեռնոցներ եւ նապաստակի ոսկեգույն ականջներ։ Մոդելն այս կերպարով քաղաքից դուրս գտնվող իր տանը դստեր՝ Սթորմիի հետ նշել է Զատիկը։ Պրովոկացիոն կերպարն ամբողջացրել էին խոշոր քարերով զարդարված մատանիները, որոնք Ջենները կրել է ձեռնոցի վրայից։

Աղբյուրը՝ Elle

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE