«Անհավանական գեղեցիկ». Ռոզա Ֆիլբերգի լուսանկարը

17:11   14 ապրիլի, 2020

Երգչուհի Ռոզա Ֆիլբերգը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին ջինսե տաբատ է կրում, սեւ բլուզ։ Ռոզան կերպարն ամբողջացրել է կաշվե բաճկոնով։ Հմայիչ երգչուհին արձակել է մազերը, արտահայտիչ շպար ընտրել, ինչպես նաեւ արեւային ակնոց։ Թեեւ երգչուհին լուսանկարը չի մեկնաբանել, հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել նրան. «Անհավանական գեղեցիկ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Ռոզան սեւ հագուստ էր կրում, որն ուսերի հատվածում քարերով է զարդարված։ Երգչուհին արձակել էր մազերը, նախապատվություն տվել վառ դիմահարդարմանը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել նրան։



© NEWS.am STYLE