«Տանն ավելի լավ կլինի». ռեժիսոր Աննա Մելիքյանի ֆիլմը՝ ИКЕА-ի նոր արշավում (վիդեո)

19:11   14 ապրիլի, 2020

ИКЕА-ն ներկայացրել է «Տանն ավելի լավ կլինի» գովազդային արշավը։ Դրա համար օգտագործվել է ռեժիսոր Աննա Մելիքսյանի «Սիրո պատմություն» հոլովակը։ Տեսանյութը պատմում է զույգի հարաբերությւոնների մասին, որոնք սկսվել են հարեւան պատուհանի հեռավորության վրա։

Այդ աշխատանքը ստեղծվել է ИКЕА-ի համար դեռ 2017թ.-ին, սակայն այն նոր կերպով է ներկայացվել ստեղծված հանգամանքների արդյունքում։

«Արշավն այն մասին է, որ առայժմ ավելի լավ է տանը մնալ եւ այն մասին, որ պարտադիր ավելի լավ կլինի, նույնիսկ եթե հիմա դժվար է դրան հավատալ։ Իսկ ИКЕА-ի լուծումներն ո գաղափարները կօգնեն նորը տեսնել սովորականում եւ ժամանակը նվիրել մտերիմ մարդկանց, հանգստին, ընտանիքն եւ տանը»,- մեկնաբանում են ИКЕА-ի ներկայացուցիչները։



© NEWS.am STYLE