«Գահերի խաղի» աստղն առողջացել է կորոնավիրուսից․ Instagram

21:13   14 ապրիլի, 2020

Քրիստոֆեր Խիվյուն, որն առավել հայտնի է որպես «Գահերի խաղը» սերիալի Թորմունդ, կնոջ հետ բուժվել է կորոնավիրուսից: Այս մասին նա հայտնել է իր Instagram-ում։

«Մի քանի շաբաթ կարանտինի եւ մի քանի այլ մեկուսացման մեջ մնալուց հետո, բայց արդեն առանց ախտանիշների, մենք վերջապես լավ ենք։ Մենք բախտավոր ենք, որ CoVID-19-ի ախտանիշները թույլ են դրսեւորվել: Ուղարկում ենք ձեր սերն ու մտքերը բոլոր այն մարդկանց, որոնց վիրուսը հարվածել է շատ ավելի ուժեղ, եւ բոլոր նրանց, ովքեր կորոնավիրուսի պատճառով կորցրել են իրենց սիրելիներին։ Շնորհակալություն աջակցության համար եւ խնդրում ենք զգոն լինել, հեռավորություն պահել, լվանալ ձեռքերը եւ, ամենակարեւորը, հոգ տանել միմյանց մասին այս տարօրինակ պահին», - երկրպագուներին պատմել է դերասանը։



© NEWS.am STYLE