«Տանեցիների Հայաստանի կարանտինային ֆուտբոլի առաջնություն»․ Մկրտիչ Արզումանյանի լուսանկարը

23:33   14 ապրիլի, 2020

Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը չի դադարում ուրախացնել երկրպագուներին։ Նա միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին եւ իր հրապարակումներով ժպիտ պարգեւում հետեւորդներին ու երկրպագուներին։

Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում կրում է սպորտային կիսատաբատ, շապիկ, գուլպաներ ու սպորտային կոշիկներ։ Նա նստած է աթոռին, իսկ հրապարակմանը կից սիրված դերասանը գրել է․ «Տանեցիների Հայաստանի կարանտինային ֆուտբոլի առաջնություն։ Կիսաեզրափակչի ընդմիջմանը։ Առողջ մարմնում առողջ հոգի...»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Մկրտիչ Արզումանյանը ներկայացել էր զվարճալի կերպարում։ Հրապարակմանը կից սիրված դերասանը գրել էր․ «Թագագարուն...»։ Գրառումը Մկրտիչ Արզումանյանի հետեւորդներին անտարբեր չէր թողել։ Նրանք ակտիվ արձագանքել էին։



© NEWS.am STYLE