Աննա Դովլաթյանը՝ ոճային կերպարում

13:47   15 ապրիլի, 2020

Դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային ու քնքուշ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Աննան կրում է սպիտակ երանգի սվիտեր, պուտավոր կիսաշրջազգեստ, կարմիր ու սեւ երանգի բարձրակրունկներ։ Նա արձակել է վարսերը, կարմիր շրթներկ ընտրել։ Երգչուհու կերպարն ամբողջացնում է փոքրիկ պայուսակը։ Ոճային կադրին կից Աննան գրառում չի կատարել։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Աննան կրում էր սպիտակ երանգի տոպ եւ երկարափեշ կիսաշրջազգեստ։ Դերասանուհին արձակել էր վարսերը, նվազագույն շպար ընտրել։ Աննայի կերպարն ամբողջացնում էին լայնեզր գլխարկն ու աքսեսուարները։ Հրապարակմանը կից նա գրառում չէր կատարել։



© NEWS.am STYLE