Աստղիկ Սաֆարյանի լուսանկարն առանց շպարի եւ արխիվային կադրերը Մոսկվայից

10:53   15 ապրիլի, 2020

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն Instagram-ի Stories բաժնում պատասխանել է հետեւորդների հարցրերին։

Օգտատերերը երգչուհուց հետաքրքրվել են, թե ինչպս է նա խնամում մաշկը։ Ի պատասխան հմայիչ երգչուհին լուսանկար է հրապարակել, որում առանց շպարի է եւ նշել, որ առանձնապես ոչինչ չի անում։ Երգչուհին նաեւ արխիվային լուսանկար է հրապարակել, որն արվել է Մսկվայում 2016թ.-ին։ Աստղիկը մոխրագույն կարճ զգեստ է ընտրել, սպորտային կոշիկներ։ Կերպարն ամբողջացրել են պայուսակն ու խոշոր աքսեսուարները։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Իսպանիայում. երգչուհին վերջին շրջանում այնտեղ է գտնվում։ Ոճային երգչուհին սեւ զգեստ էր կրում, նույն գույնի երկարաճիտ կոշիկներ։ Աստղիկ Սաֆարյանը հավաքել էր մազերը, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ ակնոց եւ խոշոր ականջօղեր։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ արել Աստղիկին. «Շատ սիրուն ես»։



© NEWS.am STYLE