«Գեղեցկուհին գեղեցկության ֆոնին». Սիրուն Մինասի լուսանկարը

14:49   15 ապրիլի, 2020

Women’s Club-ի մասնակից, մասնագիտությամբ բժշկուհի Սիրուն Մինասը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով սպորտային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Սիրունը ջինսե տաբատ է կրում, մոխրագույն շապիկ։ Նա հագուստը համադրել է սպիտակ սպորտային կոշիկների հետ։ Սիրունը հավաքել է մազերը, որպես աքսեսուար՝ արեւային ակնոց ընտրել։ Մեկնաբանությունների հատվածում նա նշել է, որ լուսանկարն արվել է Աթենքում, օգտագործել «Տանը մնանք» հեշթեգը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել նրան. «Գեղեցկուհին գեղեցկության ֆոնին»։

Օրեր առաջ հրապարակված կադրում Սիրունը կրում էր մուգ երանգի ծաղկավոր բաճկոն։ Նա հավաքել էր դրեդ հյուսքերը, մեղմ շպարով էր։ Հրապարակմանը կից Սիրունը գրառում չէր կատարել, սակայն  հետեւորդներն իրենց հիացմունքն էին արտահայտել եւ բազում դրական մեկնաբանություններ գրել․ «Գեղեցկուհի», «Շատ սիրուն», «Հիասքանչ», «Հրաշք աղջիկ», «Եթերային աղջիկ»։



© NEWS.am STYLE