14:14 15 ապրիլի, 2020Հղի վիզաժիստ Գոհար Ավետիսյանն իքնամեկուսացման ընթացքում չձանձրանալու նպատակով Instagram-ում մասշտաբային ֆլեշմոբ է սկսել։ Յուրաքանչյուր օր կոսմետիկայի ու ու կոստյումների օգնությամբ նա կերպարանափոխվում է հեքիաթների հերոսուհիների։ Իր վապերտության դասերում Ավետիսյանը մանրամասն ցույց է տալիս ու պատմում՝ ինչպես այսպիսի դիմահարդարում անել։ Երկրպագուները պետք է կրկնեն Գոհարի կերպարը, իսկ հետո նա կընտրի հաղթողներին։

Վիզաժիստն արդեն իսկ կերպարանափոխվել է Սպիտակաձյունիկի, Ժասմինի, Էլզայի եւ Կարմիր գլխարկի եւ հեքիաթների այլ հերոսուհիների։ Իսկ այսօր դիմահարդարման վարպետը ներկայացրել է իր նոր կերպարը։ Այս անգամ նա Անջելինա Ջոլիի հերոսուհու՝ Մելեֆիսենտայի կերպարում է։ Դիմահարդարման օգնությամբ նա նեղացրել է դեմքը եւ ընդգծել այտոսկրերը։

«Այսօր մեր հյուրը Մալեֆիսենտան է։ Եվս մեկ ապացույց, որ եթե կնոջ թեւերը կտրում են, նա չար վհուկ է դառնում։ Բայց ամեն դեպքում շուտով բարին, միեւնույն է, կհաղթի։ Մալեֆիսենտան նույնիսկ կամուսնանա ու փոքրիկ հրեշտակի կսպասի»- Instagram-ում հեգնանքով գրել է Ավետիսյանը։

«Պարզապես հիասքանչ է։ Իմ կարծիքով՝ լավագույն կերպարներից մեկը», «Հնարավոր չէ ճանաչել, գերազանցել ես նույնիսկ Ջոլիին», «Հիասքանչ, Ջոլին հանգստանում է», «Սա լավագույն կերպարն է։ Ահա, թե վիզաժիստների հետ ինչ է անում կարանտինը»,- նշել են աստղի երկրպագուները։
Աղբյուրը՝ Cosmo