Մոլորակի ամենասքանչելի 7 անկյունները

16:04   18 ապրիլի, 2020

Ահ, շունչդ կտրվում է…

Իվուար, Ֆրանսիա

Գեղատեսիլ Իվուար գյուղն արդեն ավելի քան 700 տարեկան է: Չնայած ճակատամարտերին եւ բնական աղետներին, այն պահպանել է իր պատմական տեսքը:  

Ժնեւի լճի մոտ մի փոքրիկ ամրոց կա, որը կառուցել է Սավոյացի Ամադեուս V-րդ կոմսը: Սալարկված փողոցներ, հմայիչ մարդիկ, հարմարավետ հին տներ, շքեղ ծաղկանոցներ: 

Նման վայրը չէր կարող  Ֆրանսիայի Գեղեցիկ գյուղերի ասոցիացիայի անդամ չլինել:

Կենգուրուի կղզի, Ավստրալիա

Կենգուրուի կղզին կարելի է համարձակորեն համարել այն վայրերից մեկը, որտեղ երազում են հայտնվել եւ մեծերը, եւ երեխաները: Տարածքի մեկ երրորդն այստեղ զբաղեցնում են արգելոցներն ու ազգային պարկերը: 

Ձեզ վրա տպավորություն են գործում հսկայական բնապատկերները հսկայական ժայռերի ֆոնին եւ կանաչ ընդարձակ տարածքները: Այստեղ զբոսնելիս կարելի է կենգուրուի հանդիպել,   հսկայամողեսների, կոալաների, բադակտուցների, ինչպես նաեւ բազմաթիվ թռչունների` թզուկ պինգվինների, սեւ կակադուների, ամբարային բվերի եւ այլն:  

Իսկ օվկիանոսային ջրերում դելֆինները եւ փոկերն են վխտում: Այս վայրում Ավստրալիան ձեր առաջ կբացվի որպես ազատասեր եւ չտեսնված գեղեցկությունների տեր երկիր: 

Տիտիկակա լիճ, Պերու/Բոլիվիա

Տեղի բնակիչների համար Տիտիկակա լիճը սուրբ է: Դրա անվանումը հնդկացիերեն նշանակում է «լեռնային կատվառյուծ»: Գիտնականների կարծիքով, լիճը միլիոնավոր տարիներ առաջ հնագույն ծով է եղել. դրա ջրերում մինչեւ հիմա էլ ծովային ձկներ են լողում, խեցգետնակերպեր եւ նույնիսկ շնաձկներ, իսկ լեռների լանջերին պահպանվել են ալիքի հետքերը: 

Տիտիկակա է թափվում մոտ 300 գետ: Հետո էլ հնարավոր է լճում եղեգներից անսովոր լողացող կղզիներ տեսնել, որոնց վրա ուրու հնդկացիներ են ապրում:  Այս շարժական բնակավայրերում կյանքի դրվածքը վերջին դարի ընթացքում առանձնապես չի փոխվել: Ձեզ կթվա, թե դուք ժամանակի մեջ ճամփորդություն եք կատարել:  

Հոբբիտոն, Նոր Զելանդիա

Երեւակայական գյուղը ոչխարաբուծական ֆերմայում մեկ տարվա ընթացքում ստեղծվել է 400 մարդու ջանքերով` «Օղակների տիրակալը» հայտնի եռագրության նկարահանման համար: Ֆիլմի վրա աշխատանքի ավարտից հետո գյուղը մի որոշ ժամանակ դատարկ էր:

Բայց շուտով այստեղ սկսեցին ժամանել ստեղծագործության բոլոր երկրպագուները` իրենց աչքով տեսնելու հոբբիտների բները, «Կանաչ վիշապ» փաբը, կամարաձեւ կամուրջը, ջրաղացը եւ այլ գեղատեսիլ օբյեկտներ, որոնք իրականի են վերածվել: 

Ալբերոբելլո, Իտալիա

Փոքրիկ Ալբերոբելլոն սքանչելի է: Նրա կախարդական գմբեթարդ տնակներն անմիջապես նվաճում են ճանապարհորդների սրտերը: Այստեղ մոտավորապես մեկ ու կես հազար կախարդական տնակներ են կառուցվել կոնաձեւ խրճիթներով: Իմիջիայլոց, դրանցից շատերն արդեն ավելի քան 7 հարյուր տարեկան են: 

Քաղաքն անվանվել է մի ժամանակ մոտակայքում աճած անտառի` Arboris Belli («գեղեցիկ ծառեր») պատվին: Գավառական Իտալիայի աշխարհը ձեր առաջ կբացվի այս արտասովոր քաղաքում, որը լի է արեւի լույսով եւ զարդարվել է ներշնչված վարպետների կողմից:

  

Մոնսանտո, Պորտուգալիա

Կոլորիտային Մոնսանտո քաղաքը թաքնվել է գրանիտե գլաքարերի մեջ: Զարմանալի բնապատկեր է բացվում` լեռներ, կանաչ, կղմինդրաձեւ  տանիքներ, քարե փողոցներ: Մոնսանտոն մի ժամանակ Բեյր-Բաիշ նահանգի կենտրոնն էր:  

Ութ հարյուրամյակի ընթացքում տեղական լանդշաֆտը քիչ է փոխվել, այդ պատճառով քաղաքը 1938-ին ճանաչվել է «ամենապորտուգալական գյուղ»:

Այստեղ թափառելն իսկական հաճույք է. հսկայական քարի մոտ գտնվող ռեստորանում կարելի է վայելել ավանդական ուտեստներ: 

Ալբարրասին, Իսպանիա

Փիլիսոփա Օրտեգա-ի-Գասեթը գրում էր, որ այս քաղաքը հեքիաթային ուրվապատկեր ունի: Ալբարրասինը հաճախ նաեւ կոչում են «վարդագույն քաղաք»:

Բնակավայրը գեղեցիկ անվանումը ստացել է մահմեդականների օրոք  (IX—XII դդ.): Այստեղ ամեն ինչ գեղեցիկ է. եւ հին, ոլորուն փողոցները, եւ Սիերրա-դե-Ալբարրասին լեռները, եւ կանաչ մարգագետինները, եւ գետերը:

Այստեղ կարելի է տեսնել նաեւ  18 կիլոմետրանոց ջրատար, որը կառուցել են դեռեւս հռոմեացիների օրոք: Սալարկով զբոսնելիս` դուք ձեզ համար աննկատ կսուզվեք անցյալ դարերի իսպանական կոլորիտի մեջ: 

Աղբյուրը` Creu



© NEWS.am STYLE