13:39 16 ապրիլի, 2020Երգչուհի Իրինա Հարությունյանը միկրոբլոգի իր էջում լինելով ոչ այնքան էլ ակտիվ, այնուամենայնիվ հասցնում է իր երկրպագուներին ու հետեւորդներին ուրախացնել նոր լուսանկարներով, տեսանյութերով։

Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է սպորտային կերպարում։ Իրինան կադրում կրում է սպիտակ շապիկ։ Նա հավաքել է վարսերը, վառ կարմիր շրթներկ ընտրել, ընդգծված աչքեր։ Հրապարակմանը կից երգչուհին գրառում չի կատարել։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին ներկայացել էր տոնական շքեղ կերպարում։ Իրինան կադրում կրում էր փայլուն կանաչ կտորից մինի զգեստ, բարձրակրունկ երկարաճիտներ։ Երգչուհին վառ դիմահարդարմամբ էր, իսկ վարսերը՝ գեղեցիկ արձակված։