10:41 16 ապրիլի, 2020Երգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում պատկերված է նրա դուստրը՝ Միլան։ Սիլվա Հակոբյանը փոքրիկին լույս աշխարհ է բերել նախորդ տարվա օգոստոսին։ Կադրում Միլան լայն ժպտում է։ «Հիանում է մեր բակի գարունով»,- հրապարակումը մակագրել է երիտասարդ մայրիկը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը մուգ գույնի հագուստ էր կրում։ Նա հավաքել էր մազերն ու մեղմ շպարի նախապատվություն տվել։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական մեկնաբանություններ գրել։