Գրավիչ. Իջինի լուսանկարը

12:49   16 ապրիլի, 2020

Ռուսաստանաբնակ երգչուհի Իջինը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին բաց գույնի շապիկ է կրում։ Այն առանձնանում է խորը լանջաբացվածքով։ Երգչուհին արձակել է ուղիղ հարդարված մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ Իջինի էջը լի է բազմաթիվ դրական մեկնաբանություններով։

Ավելի վաղ կադրերում երգչուհին սպիտակ վերնաշապիկ էր կրում, սեւ կորսետ։ Նա հավաքել էր մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր վզնոցը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել երգչուհուն. «Գեղեցիկ», «շքեղ»։



© NEWS.am STYLE