Բարձրակրունկներ, ոճային զգեստ. Լիա Զախարյանի լուսանկարը

16:43   16 ապրիլի, 2020

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է՝ հատակին նստած։ Լիան կապույտ զգեստ է կրում, բեժ գույնի բարձրակրունկներ։ Դերասանուհին նախապատվություն է տվել պարզ սանրվածքին, նուրբ աքսեսուարներ՝ ականջօղեր ընտրել։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին ջինսե շրջազգեստ էր կրում, հետաքրքիր պրինտով շապիկ։ Լիան հավաքել էր մազերն ու գեղեցիկ շպար ընտրել։ «Իմ «Սիրուն», «Գունավոր», «Առողջ», «Գարնանային» նախաճաշը»,- մեկնաբանությունների հատվածում գրել էր նա։



© NEWS.am STYLE