Ինչո՞ւ էր սիրում զբոսնել անձրեւի ներքո եւ ինչո՞ւ էր միշտ ժպտում. այսօր Չարլի Չապլինի ծննդյան օրն է

17:03   16 ապրիլի, 2020

1889 թ-ի ապրլի 16-ին ծնվել է թափառական Չարլիի հայտնի կերպարի հեղինակն ու անկրկնելի կատարողը՝ լեգենդար դերասան եւ ռեժիսոր Չարլզ Չապլինը:

Չարլի Չապլինը համր կինոյի ամենաազդցիկ դեմքերից էր: Նրա կարիերայի վրա մեծ հետք է թողել ֆրանսիացի կատակերգու Մաքս Լինդերը, որին էլ նվիրված է դերասանի ֆիլմերից մեկը:

Չապլինն իր պարտքն էր համարում ծիծաղեցնել մարդկանց անգամ ամենածանր շրջաններում՝ պատերազմ, Մեծ դեպրեսիա...

Բերնարդ Շոուի որակմամբ՝ Չարլի Չապլինը միակ հանճարն է, որը դուրս է եկել կինոյի աշխարհից:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դերասանի ազդեցիկ մտքերից մի քանիսը, որոնք կարող են փոխել շատերի աշխարհհայացքը:

«Երբեք չես գտնի ծիածանը, եթե շարունակ ներքեւ նայես»:

«Սիրում եմ զբոսնել անձրեւի ժամանակ, որպեսզի ոչ ոք չտեսնի, թե ինչպես եմ լաց լինում»:

«Այս աշխարհում ոչինչ հավերժ չէ, անգամ մեր խնդիրները»:

«Մարդն իր իրական դեմքը ցույց է տալիս, երբ հարբած է լինում»:

«Քո մերկ մարմինը պետք է պատկանի նրան, ով սիրահարվում է քո մերկ հոգուն»:

«Միգուցե իմ ցավը դառնա մեկի ծիծաղի պատճառը, բայց իմ ծիծաղը երբեք չպետք է ցավեցնի ինչ-որ մեկին»:

«Որպեսզի լիաթոք ծիծաղես, պետք է վերցնես ցավդ ու խաղաս դրա հետ»:

«Բառերն էժանագին են. ամեբամեծ բանը, որ կարող ես ասել «փիղն» է»:

«Մենք այնքան շատ ենք խոսում ու այնքան քիչ զգում…»:

«Կտեսնես, որ կյանքն արժեք ունի, եթե միայն ժպտաս»:

Լուսանկարը՝ Wikimedia Commons



© NEWS.am STYLE