Մարտին Լոուրենսը դարձավ 55 տարեկան. նրա մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը

19:05   16 ապրիլի, 2020

Ամերիկացի հայտնի կատակերգու դերասան Մարտին Լոուրենսն այսօր՝ ապրիլի 16-ին, նշում է ծննդյան 55-ամյակը: Լոուրենսը ճանաչման է հասել 1990-ականներին՝ Fox հեռուստաընկերության «Մարտին» սիթքոմի շնորհիվ:

Մարտին Լոուրենսն այն դերասաններից է, որին հեշտությամբ հաջողվում է ծիծաղ պարգեւել մարդկանց: Այս օրերին բոլորս էլ մի քիչ ժպիտի կարիք ունենք. դերասանի մասնակցությամբ ֆիլմերը կարող են բարձրացնել տրամադրությունն ու հաճելի լիցքեր հաղորդել օրվա ընթացքում: Այնպես որ՝ առանձնացրել ենք 5 ֆիլմ, որոնցով կարող եք հագեցնել ձեր օրը:

«Վատ տղաները»/Bad Boys For Life

«Մեծ մայրիկի տունը»/Big Mammas House

«Ադամանդե ոստիկանը»/Blue Streak

«Ազգային անվտանգություն»/National Security

«Ցմահ»/Life

Լուսանկարն՝ Instagram-ից



© NEWS.am STYLE