20:46 16 ապրիլի, 2020Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր սպորտային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ է կրում, նույն գույնի գլխարկ։ Հասմիկն արձակել է մազերը, նուրբ շպար ընտրել։ «Իսկ դու կողմնակի՞ց ես առողջ ապրելակերպին»,- մեկնաբանությունների հատվածում հետեւորդներին հարցրել է Հասմիկը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր առանց դիմահարդարման, ապա՝ նաեւ վառ շպարով։ Երիտասարդ դերասանուհին սպիտակ բլուզ էր կրում, փոքրիկ ականջօղ։ Առաջին լուսանկարում նա շպարված չէր, երկրորդում շուրթերն ընդգծել էր կարմիր շրթներկով։ «Make-up-ով, թե առանց»,- հետեւորդներին հարցրել էր Հասմիկ Խոջյանը՝ նշելով, որ դիմահարդարման ու վարսահարդարման հեղինակն ինքն է։