«Արա, դե ասեցին մնացեք տանը էլի…»․ Մկրտիչ Արզումանյանի նոր հրապարակումը

13:42   17 ապրիլի, 2020

Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը չի դադարում ուրախացնել երկրպագուներին։ Նա միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին եւ իր հրապարակումներով ժպիտ պարգեւում հետեւորդներին ու երկրպագուներին։

Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում դեմքին առկա են կապտուկներ ու կարմրած հատվածներ։ Նա բեղերով է, կրում է ջինսե վերնաշապիկ։ Հրապարակմանը կից սիրված դերասանը կատարել է հետեւյալ գրառումը․ Արա, դե ասեցին մնացեք տանը էլի…»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրում Մկրտիչ Արզումանյանը կրում էր սպորտային կիսատաբատ, շապիկ, գուլպաներ ու սպորտային կոշիկներ։ Նա նստած էր աթոռին, իսկ հրապարակմանը կից գրել էր․ «Տանեցիների Հայաստանի կարանտինային ֆուտբոլի առաջնություն։ Կիսաեզրափակչի ընդմիջմանը։ Առողջ մարմնում առողջ հոգի...»։



© NEWS.am STYLE